
2010-ԻՆ ՀԱՄԵՍՏ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԳՐԱՎԵԼ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐ
2010թ-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերը շարունակվելու են, մշակվելու է Հայաստանի ներդրումային դաշտի բնութագիրը: Նախատեսվում է հաջորդ տարի նոր ներդրումներ ներգրավել, համեստ կանխատեսումներով` մոտ 100 մլն դոլար: Այսօր այս մասին կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: ըստ նրա` ներդրումների ներգրավման նպատակով այս տարի հիմնադրամի ծրագրերը կներկայացվեն ԱՄՆ-ում, ուր նոյեմբերի 5-ին կմեկնի ՀՀ վարչապետը, ապա նաեւ Ֆրանսիայում, Ռուսաստանում: