
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT39277106 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 27/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, րո 2009թ. հոկտեմբերի 27-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39277106 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 930 000 000 դրամ, այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 930 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 930 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը` 8.7900% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.1785%:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: