Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի ՀԵՏ
28/10/2009 18:19
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի ՀԵՏ

ՀՀ կառավարության պետական պարտքն այսօր կառավարելի է եւ վերահսկելի: Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա` այս տարվա ընթացքում երկրի արտաքին պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը տարեսկզբի համեմատ էականորեն ավելացել է եւ գրեթե հասել օրենքով նախատեսված առավելագույն շեմին` 28.5 տոկոսից բարձրանալով 47-48 տոկոսի: Միայն կառավարության արտաքին պարտքն այս տարեվերջին կկազմի մոտ 30 տոկոս: Սակայն, Տ. Դավթյանի խոսքով, հաջորդ տարի վարկերի ներգրավման անհրաժեշտություն չկա: Այս տարի միջազգային կազմակերպություններից ստացված միջոցները կբավարարեն ինչպես այս, այնպես էլ 2010-ի համար:

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն այսօր բանակցություններ է վարում Հայաստանին վարկեր տրամադրած միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ` մեղմացնելու նրանց տրամադրած վարկերի մարման պայմանները, մասնավորապես, որոշակիորեն երկարաձգելու մարման ժամկետերը: Այդպիսով փոքր-ինչ կթեթեւացվի երկրի բյուջեի վրա դրված բեռը: Նախարարն ասաց, որ դա կարեւոր է հատկապես նշված կառույցների վարկերի առումով, քանի որ դրանք ուղղվում են երկրում ենթակառուցվածքների զարգացմանը եւ վերադարձելի չեն: Այլ է պատկերը ռուսական վարկի դեպքում: Չնայած այդ վարկային միջոցները գնահատվում են որպես բավականին թանկ, սակայն, նախարարի տեղեկացմամբ, դրանք հիմնականում ենթավարկերի տեսքով տրամադրվում են մասնավորին` ընդ որում` ավելի բարձր տոկոսներով, քան դրանք ստացվել են, ուստի այդ վարկի սպասարկումն առանձնապես մտահոգվելու տեղիք չի տալիս:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91