Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽԵՐԻ ԹԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԿԱԶՄԻ  10 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ
28/10/2009 18:27
Կիսվել

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽԵՐԻ ԹԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԿԱԶՄԻ 10 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ

Այս տարի բյուջետային ծախսերը կգերազանցեն 900 մլրդ դրամը: Առաջին 3 եռամսյակներից 4-րդ եռամսյակ տեղափոխված շուրջ 90 մլրդ-ի ծախսերը հիմնականում կպահպանվեն: Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, իհարկե, որոշ տեղափոխված ծախսեր, որոնք տնտեսության զարգացման համար էական նշանակություն չունեն, չեն իրականացվի: Սակայն կրճատված ծախսերի փոխարեն որոշ լրացուցիչ հատկացումներ են արվել: Օրինակ` 24 մլրդ դրամ հատկացվել է այս տարի աղետի գոտում շինարարության իրականացման համար: ԱԱՀ գերավճարների վերադարձման, համակարգաստեղծ ձեռնարկություններին օժանդակության, արտահանման խթանման եւ մի շարք այլ ուղղություններով եւս գումարներ են տրամադրվել:

«Այս տարի բյուջեով նախատեսված ծախսերի թերակատարումը կլինի 10 տոկոսից էլ պակաս»,-վստահեցրեց նախարարը: Որոշ ծախսերի կրճատումը նա չի համարում սեկվեստր` նշելով, որ ծախսերի 4-5 տոկոսի կրճատումն օրենքով ընդունելի չափաքանակ է: Իսկ սեկվեստրը, նրա խոսքով, շատ ավելի «ցավագին» գործընթաց է, որի իրականացման համար պետք է ԱԺ-ում քննարկումներ ընթանան, դա ենթադրում է նաեւ կենսաթոշակների, նպաստների եւ սոցիալական այլ ծախսերի կրճատում:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92