ՀՄՀ ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ` «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳԵՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի ոռոգման ենթակառուցվածքներ բաղադրիչի շինարարության վերահսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ CES Consulting Engineers, AHT եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան կոնսորցիումը ս.թ. հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում, «Գրողների միության տան»-ը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում` «Միջազգային հիմնադրամներից ֆինանսավորվող պայմանագրերի կառավարում» թեմայով:
Աշխատանքային հանդիպման հիմնական նպատակն էր շինարարական, ինչպես նաեւ վերահսկող կազմակերպություններին ներկայացնել ծրագրում ներգրավված կողմերի պարտականությունները, ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում օգտագործվող նոր տիպի պայմանագրերը, ծանոթացնել կոնսորցիումի կողմից մշակված շինարարության վերհսկաման ձեռնարկին եւ դրա գործնական կիրառմանը, աշխատանքների չափագրմանը եւ գնահատմանը, ինչպես նաեւ որակի ապահովման պլանին: