ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 29/10/09
Ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 1 820 000 000 դրամ, որից մրցակցային` 1 770 000 000 դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 044 002 917 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.2432 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: