ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 4-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2009թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործում է 27 վարկային կազմակերպություն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկային կազմակերպությունների թիվն աճել է 4-ով:
Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի թիվը կազմում է 53, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի թիվն աճել է 7-ով: