ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, նախարարությունում (Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստ
Օրակարգում`
1. «Ալժակ» ՍՊԸ (ՇԽ-181 լիցենզիա) շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկում:
2. «Սեսամի» ՍՊԸ (ՇԽ-113 լիցենզիա) շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկում: