Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – ԲԱՑՎՈՒՄ Է ԲԱՆԿԻ «ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
29/10/2009 16:47
Կիսվել

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – ԲԱՑՎՈՒՄ Է ԲԱՆԿԻ «ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Հայէկոնոմբանկից տեղեկացնում են, որ բանկն այսօր Շիրակի մարզի` Հայաստանի Հանրապետությունում մեծությամբ երկրորդ` Գյումրի քաղաքի 58-րդ թաղամասում բացում է իր հերթական 35-րդ, իսկ Գյումրիում թվով երկրորդ մասնաճյուղը:

Հայէկոնոմբանկը շարունակելով մասնաճյուղային ցանցի ընդլայնման և ՀՀ բոլոր մարզերում բանկի ներկայացվածության ապահովման իր որդեգրած տարածքային քաղաքականությունը, ինչպես նաև, հաշվի առնելով Գյումրի քաղաքի բնակչության և Հայէկոնոմբանկի «Գյումրի» մասնաճյուղի հաճախորդների կողմից բանկային բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների նկատմամբ ավելացող պահանջարկը, առկա հաճախորդների սպասարկման բարելավման և նոր հաճախորդների ներգրավման, բանկի գործառնությունների ընդլայնման հնարավորությունները` Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բացում է ՀՀ մարզերում իր հերթական 17-րդ մասնաճյուղը:

Հայէկոնոմբանկի նորաբաց մասնաճյուղը իր գործունեությունը ծավալելու է նոր վերանորոգված, միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով ապահովված շենքում` հաճախորդների արդյունավետ սպասարկման հիմքում ունենալով որակյալ կադրային բազա:

Մասնաճյուղը իրականացնելու է բանկային բոլոր գործառնությունները (ցպահանջ և ժամկետային ավանդների ընդունում, վարկերի տրամադրում, հաշիվների սպասարկում, վճարահաշվարկային ծառայություններ, մի շարք վճարային համակարգերով փոխանցումների կատարում, ֆինանսական խորհրդատվություն և այլն): Ընդ որում, մինչև տարեվերջ իրականացվող զեղչային ակցիայի շրջանակներում մասնաճյուղի կողմից որոշ ծառայություններ մատուցվելու են հաճախորդների համար առավել նպաստավոր պայմաններով.

– Հաշիվների բացում` անվճար
– Պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում` անվճար
– Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի տրամադրում` տարեկան 18%
– Հիփոթեքային վարկերի տրամադրում` տարեկան 12-14%

Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկային համակարգի հաստատուն առաջատարներից է: 2009թ.-ի հոկտեմբերի 27-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.55 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 51 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 29.4 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 5.85 մլրդ դրամ: Բանկն ունի 35 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2