ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ը ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՆՎՃԱՐ ARCA, GIFT CARD ԵՎ MASTERCARD ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ
ՀայԷկոնոմբանկից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ից հունվարի 31-ը ընկած ժամակաշրջանում բանկի Երևանյան մասնաճյուղերից օգտվողներին ArCa Classic, Arca Adidas, Gift Card, MasterCard Standard, MasterCard Business քարտերը կտրամադրվեն անվճար:
Քարտերի տրամադրման ներկայիս գները հետևյալն են`ArCa Classic 4000 ՀՀ դրամ, Arca Adidas 4000 ՀՀ դրամ, Gift Card 2000 ՀՀ դրամ, MasterCard Standard 10 000 ՀՀ դրամ, MasterCard Business 30 000 ՀՀ դրամ: