Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԲՅՈՒՋԵ 2010 – ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ 701.7, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ ` 859.4 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ
30/10/2009 19:28
Կիսվել

ԲՅՈՒՋԵ 2010 – ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ 701.7, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ ` 859.4 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ

2010-ի բյուջեի եկամուտները կանխատեսվում են 701.7 մլրդ դրամ` այս տարվա 676.7 մլրդ-ի դիմաց, ծախսերը` 859.4 մլրդ դրամ` ընթացիկ տարվա 859.7 մլրդ-ի դիմաց: Սակայն այս ցուցանիշերը եկող տարվա պետբյուջեի վերջնական տարբերակում դեռ ենթակա են որոշակի փոփոխությունների` կապված տնտեսության մեջ տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների հետ: Այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական համձնաժողովներում «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Եկող տարվա համար, նրա խոսքով, կանխատեսվում է 1.2 տոկոս տնտեսական աճ: 2010-ին, ըստ նրա, կարեւորագույն թիրախ է սահմանված սոցիալական ծախսերի պահպանումը, «լիահույս ենք դա անել»: Բյուջետային դեֆիցիտը չնայած այս տարվա ընթացքում էականորեն մեծացել է, սակայն միջազգային դոնորների հետ հարաբերություններում Հայաստանը զերծ է շուկայական ռիսկերից: Պարտքի բեռի հնարավոր թեթեւացում են խոստանում համաշխարհային տնտեսության զարգացման վերջին միտումները, որոնց արդյունքում եւ Հայաստանին վարկեր տրամադրած միջազգային կառույցների հետ բանակցությունների ավարտին ակնկալվում է վարկերի սպասարկման մեխանիզմների փոփոխություններ` մարման ժամկետի երկարաձգում:

2010-ին բյուջեի մուտքերը կանխատեսվում են 533 մլրդ դրամ` այս տարվա 500 մլրդ-ի դիմաց: Տնտեսության զարգացման բացասական սցենարների դեպքում կօգտագործվեն կենտրոնական բանկի կազմում ստեղծված կայունացման հիմնադրամում կուտակված միջոցները: Կընդլայնվի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական բազան ավելի քան 17 տոկոսով: ԼՂՀ բնակչության անվտանգության բարձրացմանն ուղղված օժանդակությունը կպահպանվի այս տարվա ֆինանսավորման սահմաններում` շուրջ 31 մլրդ դրամ:

Տ. Սարգսյանը խոստացավ, որ կառավարությունը 2010-ին եւս վարելու է ընդլայնողական քաղաքականություն, օժանդակելու է ՓՄՁ-ներին, համակարգաստեղծ ձեռնարկություններին, պարզեցվելու են արտահանման ընթացակարգերը, շարունակվելու են հակաճգնաժամային միջոցառումները, հարկային եւ մաքսային բարեփոխումները: Կարեւորագույն անելիքներից են կենսաթոշակային եւ ապահովագրության ինտիտուտների ներդրումը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ եկող տարվա բյուջեի նախագծում պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցությունը կլինի բավականին բարձր` 5.7 տոկոս: Համայնքների բյուջեն կկազմի 82.3 մլրդ դրամ: Դեֆիցիտը կլինի 183 մլրդ դրամի շրջանակներում` ՀՆԱ 5.7 տոկոսի չափով: ՀՆԱ 1.2 տոկոս հնարավոր աճի մասին կանխատեսումը նախարարը համարում է զգուշավոր` ընդգծելով, որ այն դիտարկվում է որպես նվազագույն շեմ: Ինդեքս-դեֆլյատորը կանխատեսված է 2 տոկոս, դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կկազմի 376 դրամ: Արտահանումը կանխատեսվում է 760.6 մլն դոլար` աճելով 42.4 տոկոսով, ներկրումը` 2 մլրդ 666 մլն դոլար` ավելանալով 16 տոկոսով:

2010-ին եկամուտներ-ՀՆա հարաբերակցությունը կկազմի մոտ 21 տոկոս, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը` 16.6 տոկոս, ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը` 16.7 տոկոս: Պետական պարտքը կլինի 3 մլրդ 960 մլն դոլարի չափով` կազմելով ՀՆԱ 46.3 տոկոսը: Այս տարեվերջին այդ ցուցանիշը կկազմի ՀՆԱ 33.7 տոկոսը: Տ. Դավթյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ պետական պարտքը կառավարելի է եւ հստակ սահմանված են դրա սպասարկման մեխանիզմները:

Նախարարի խոսքով` բյուջեի նախագծում եկամուտները հաշվարկված են շուրջ 676.7 մլրդ դրամ, որի մեջ մեծ տեսակարար կշիռ կկազմեն հարկերը` մոտ 533 մլրդ դրամ: Վերջին ցուցանիշը Տ. Դավթյանը գնահատում է որպես բավականին ցածր, սակայն միաժամանակ ավելի բարձր, քան այս տարվա ընթացքում է: Սոցվճարների մասով եկամուտները նախատեսված են 105.2 մլրդ դրամի չափով, այլ եկամուտները` 23.4 մլրդ-ի:

Ըստ առանձին ոլորտների` կրթության ոլորտին հատկացումները կկազմեն 95 մլրդ դրամ, որը զիջում է այս տարվա հատկացումներին. կրճատումները որոշ կապիտալ ծախսերի հաշվին են: Գիտության ոլորտին հատկացումները կլինեն շուրջ 8.4 մլրդ դրամ` գրեթե նույնքան, որքան այս տարի: Առողջապահության ոլորտին կտրամադրվի 54.1 մլրդ դրամ` այս տարվա հատկացումներից որոշակիորեն պակաս. կրճատումները կրկին որոշ կապիտալ ծախսերի հաշվին են: Սոցիալական ապահովության ոլորտին կուղղվի 239.8 մլրդ դրամ, մշակույթի ոլորտին` 15.1 մլրդ դրամ: Պետական կառավարման համակարգին ուղղված ծախսերը կկրճատվեն մոտ 3 մլրդ դրամով` կազմելով 50.2 մլրդ: Նախարարը հիշեցրեց, որ ի սկզբանե նպատակադրված է եղել ծախսերի հիմնական կրճատումներն անել պետական կառավարման ծախսերում: Տ. Դավթյանը խոստովանեց, որ սահմանված որոշ ծախսեր պարզապես ցանկալի մակարդակի չեն, սակայն խնդրեց նկատի առնել, որ բյուջեի հնարավորությունները սահմանափակ են:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6