ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 98%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Հայստանում գործող 22 առևտրային բանկերի եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Կենտրոնական բանկի տվյալների համաձայն բանկերի զուտ տոկոսային եկամուտները հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ աճել են 0.86%-ով և կազմել 43.8 մլրդ դրամ, ընդ որում տոկոսային եկամուտները կազմել են 82.5 մլրդ դրամ, իսկ տոկոսային ծախսերը` 38.6 մլրդ դրամ:
2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բանկերի ոչ տոկոսային ծախսերը գերազանցել են ոչ տոկոսային եկամուտները 21.7 մլրդ դրամով, իակ բանկերի համախառն զուտ շահույթը հաշվետու եռամսյակի արդյունքներով կազմել է 197.7 մլն դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ, երբ բանկերն ապահովել էին 18.8 մլրդ դրամ զուտ շահույթ, գրանցել է ավելի քան 98% անկում: