ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 05/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. նոյեմբերի 5-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 619 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 175 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 12.3413% է, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 12.3413 %:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: