ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՍՈՒՅՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐՎԵԼ Է ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 10 ԼԻՑԵՆԶԻԱ
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 10 լիցենզիա, դադարեցվել` 9 լիցենզիայի գործողություն: Նույն ժամանակահատվածում կասեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6, իսկ կասեցումից հանվել է 7 լիցենզիայի գործողություն:
2009թ. նոյեմբերի 1-ի դրությամբ այս ոլորտից գանձվել է 6 մլն 577 800 դրամ պետական տուրք, որից 6 մլն 276 300 դրամը` աուդիտորական ծառայություններ իրականացնող կազմակերպություններից, 301500 դրամը` անհատ աուդիտորներից: Նշված ընթացքում աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվել է նաև տուգանք` 1 մլն 150.000 դրամի չափով:
01.11.2009թ. դրությամբ ՀՀ տարածքում լիցենզավորված են 23 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր: