ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐ` ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ
2009 թվականի տասն ամիսների ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացու տրամադրվել են 135, 661, 770 ՀՀ դրամի բյուջետային վարկեր: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով:
Նշված բյուջետային վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով և տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկի մարումը վարկի տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո մարելու, իսկ տոկոսները` 2 տարի հետո մարելու պայմանով:
Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է սկսած 2001 թվականից: 31.10.2009թ. դրությամբ այս ծրագրի շրջանակում 216 քաղաքացու տրամադրվել է ընդամենը 847,598,870 դրամ գումարի չափով վարկ: 2009 թվականի պետական բյուջեում այս նպատակով նախատեսված է 200 մլն դրամ գումար: