ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
Հայաստանի բանկերի միությունից տեղեկացնում են, որ 2009թ. նոյեմբերի 4-ին կայացած Հայաստանի բանկերի միության արտահերթ ընդհանուր ժողովում տեղի են ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրություններ, որի արդյունքում միաձայն Հայաստանի բանկերի միության նախագահ ընտրվեց Արարատ Ղուկասյանը:
Պարոն Ղուկասյանն այս պաշտոնում փոխարինելու է «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի վարչության նախագահ էմիլ Սողոմոնյանին, ով հանդիսանում էր միության նախագահ 2007-ի օգոստոս ամսից: