ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆՎԵԼ Է 46.3 ԵՎ ՎԱՃԱՌՎԵԼ 53.5 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ 06/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 46,316,373 ԱՄՆ դոլար` 386.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 53,562,313 ԱՄՆ դոլար` 387.8 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 3,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 386.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: