2010-ԻՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԿՈՒՂՂՎԻ 150 ՄԼՆ ԴՐԱՄ
2010-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցներից փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտին կուղղվի մոտ 150 մլն դրամ: Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագրի իրականացման համար` 80 մլն դրամ, «Զարգացման հայկական գործակալության» «Տնտեսական գործունեության արդյունավետ վարման եւ աջակցման միջոցառումների իրականացում» ծրագրի իրականացման համար` 126.9 մլն դրամ: