ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ 10 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հրապարակվել են նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` քննությանը մասնակցած տասնվեց դիմորդներից տասին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել:
Ընթացիկ տարում անց է կացվել հաշվապահների որակավորման 13 քննություն, որոնց արդյունքներով 164 դիմորդներից որակավորվել են ընդհանուր թվով 79 հաշվապահներ:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. նոյեմբերի 9-ի դրությամբ ուժի մեջ է 199 հաշվապահի որակավորման վկայական: