ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT5209B101 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 10/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. նոյեմբերի 10-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5209B101 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 367 500 000 դրամ: Դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը 1 320 000 000 դրամ է, իսկ գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 47 500 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 9.2000% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.5777%:
Աճուրդին մասնակցել է 10 դիլեր: