ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ 10 ԱՈՒԴԻՏՈՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հրապարակվել են նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: Քննությանը մասնակցած 16 դիմորդներից որակավորվել են վեցը: Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել որակավորման վկայական շնորհել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 4 դիմորդի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
2009 թվականի ընթացքում անցկացվել է աուդիտորների որակավորման ընդհանուր թվով 6 քննություն, որոնց արդյունքներով որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել 22 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում ս. թ. նոյեմբերի 17-ի դրությամբ որակավորման վկայական ունի 106 աուդիտոր: