Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵՑ «ՆՈՐԱՇԵՆ 2007» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
19/11/2009 14:59
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵՑ «ՆՈՐԱՇԵՆ 2007» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը ընդունել է որոշում, որով ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Նորաշեն 2007թ.» սպառողական կոոպերատիվին տրամադրել բյուջետային երաշխիք` 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։ Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց «Նորաշեն 2007թ.» սպառողական կոոպերատիվի հետ կկնքվի գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վերոհիշյալ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքով հանդերձ։ Որոշման առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Սա այն որոշումներից է, որն արժանանում է մեր ընդդիմախոսների քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը օժանդակում է կառուցապատողներին։ Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են։ Փորձ է կատարվում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, որ մենք հարյուրավոր միլիոնի հասնող դոլարներ ենք տալիս կառուցապատողներին։ Մինչդեռ այս պահի դրությամբ երաշխիք ենք տվել ընդամենը 3,5 միլիարդ դրամի, որը չնչին գումար է, տվել ենք բավական խիստ պայմաններով, որ պատրաստվածության 50 տոկոսից ավելի աստիճան պետք է լինի։ Դա նշանակում է, որ մենք երաշխավորված ենք լինում, որ տրամադրելով այս գումարը, շինարարական այդ օբյեկտները հասցվելու են ավարտին։ Մյուս կողմից` մենք շուրջ 12 մլրդ դրամ ենք հատկացրել հիպոթեքային վարկավորման համար, որպեսզի խթանենք պահանջարկը։ Եթե մենք հիպոթեքային շուկայի զարգացմանը նպաստում ենք 12 մլրդով, բնականաբար, պետք է լինեն նաեւ բնակարաններ, որոնք մեր քաղաքացիները կարողանան ձեռք բերել։ Եվ այս տրամադրված գումարն էլ իրականում չնչին է եւ չի համապատասխանում այն քննադատության փաստարկներին, թե դրանով մենք փոշիացնում ենք մեր վարկային միջոցները, որ ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Իրականությանը բացարձակապես չհամապատասխանող մեղադրանքներ են հնչում կառավարության հասցեին։ Մենք տրամադրում ենք երաշխիք, իսկ գումարները տրամադրում են առեւտրային բանկերը, որոնք էլ կառավարում են ռիսկերը։ Եթե անավարտ շինարարության օբյեկտները ռիսկային են, ապա առեւտրային բանկերն ուղղակի հրաժարվում են այդ վարկերը տրամադրել։ Բացի ամեն ինչից, մինչ օրս տրամադրված այդ չորս երաշխիքները կառուցապատողներին գտնվում են հանրության հսկողության ներքո, որովհետեւ կառավարության կողմից սահմանված բոլոր բավական խիստ չափանիշները խստագույնս պահպանվում են, եւ այդ չափանիշները տեղադրված են մեր կառավարության կայքէջում, բոլորը կարող են հետեւել նաեւ կառուցապատման ընթացքին»։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98