ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 19/11/09
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 2 370 300 000 դրամ, որից մրցակցային` 2 257 300 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 537 937 106 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9966 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.2999 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: