Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 20/11/09
20/11/2009 16:29
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 20/11/09

2009 թ. նոյեմբերի 10-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ-ի  նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը,  Գրիգոր Ղոնջեյանը, Ահարոն Չիլինգարյանը և Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ, առկա նոր տեղեկատվության հիման վրա, գնահատականներ տրվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումների վերաբերյալ, որոնք հիմնականում համահունչ էին ԿԲ-ի վերջին կանխատեսումներին: Ընթացիկ ժամանակահատվածում արտաքին միջավայրից շարունակել են փոխանցվել չափավոր գնաճային ճնշումներ` պայմանավորվելով հանքահումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, նպաստել են ներքին գնաճային միջավայրի պահպանմանը:

2009 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%: Խորհուրդը փաստեց, որ գնաճ է արձանագրվել սպառողական զամբյուղի բոլոր ապրանքախմբերի գծով, ընդ որում պարենային ապրանքների գները աճել են 0.6%-ով (նպաստումը գնաճին` 0.3 տոկոսային կետ),  ոչ պարենային ապրանքների գները` 0.5%-ով (նպաստումը գնաճին`  0.1 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 0.5%-ով (նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ): Հոկտեմբերի գնաճը հիմնականում պայմանավորված է ՙբանջարեղեն և կարտոֆիլ՚ ապրանքախմբի գների 4.8% (նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ), շաքարավազի գների 4.8% (նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ), բուժսպասարկման ծառայությունների սակագների  0.9% (նպաստումը գնաճին ` 0.1 տոկոսային կետ), ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների սակագների 1.3% (նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ) աճերով:

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո խորհուրդը սկսեց իր քննարկումները արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները փաստեցին, որ   ընթացիկ ժամանակահատվածում ՀՆԱ կայունացման միտումները պահպանվել են` պայմանավորվելով օգոստոս-սեպտեմբերին ծառայությունների, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված աճերով: Այս պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ի անկման տեմպերը դանդաղել են և հունվար-սեպտեմբերին արձանագրվել է տ/տ 18.3% նվազում` հունվար-հուլիսին արձանագրված 18.5% նվազման դիմաց: Միաժամանակ, հոկտեմբերին հանքահումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների չափավոր աճը շարունակել է վկայել համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների առկայության մասին:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6