ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 1.4 ՄԻԼԻՈՆՈՎ 20/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 11.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 23.5 մլն ԱՄՆ դոլար:
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 5.4 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 1.4 միլիոն դոլարով: