2009 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱՔԻՆ ԱԿՏԻՎՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 3.36%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների շարժի, վիճակի և կազմի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի սկզբի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 1.963 մլրդ դոլար, որոնց գերակշիռ մասը կազմում են ազատ փոխարկելի արժույթով համախառն արտաքին ակտիվները, իսկ Արժույթի Միջազգային Հիմնադրամում ՀՀ ՀՓԻ-ն (SDR – հատուկ փոխառության իրավունքներ) դոլարային արտահայտությամբ կազմել է 1.192 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 2.029 մլրդ դոլար` եռամսյակի ընթացքում աճելով շուրջ 3.36%-ով, իսկ ԱՄՀ-ում ՀՀ ՀՓԻ-ն դոլարային արտահայտությամբ աճել է 138 մլն դոլարով և կազմել 140.6 մլն դոլար: