ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ 209 ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ամփոփվել են նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման նոյեմբեր ամսվա ընթացքում երրորդ քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից տասին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Դիմորդներից երկուսը չեն ներկայացել:
2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 14 քննության արդյունքներով տրվել է ընդհանուր թվով հաշվապահի 89 որակավորման վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. նոյեմբերի 23-ի դրությամբ որակավորման վկայական ունի 209 հաշվապահ: