ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT5223B103 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 24/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. նոյեմբերի 24-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5223B103 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 393 150 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 1 335 000 000 դրամ:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 58 150 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 9.5000% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 9.3312%:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր: