04/08/2008 23:07
ՀՀ ԿԲ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ
2008 թվականի օգոստոսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետովª սահմանելով այն 7.50%: Թեև 2008 թվականի հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 2,2% գնանկում 12-ամսյա գնաճը ավելանալով շուրջ 1 տոկոսային կետով կազմել է 10,7%: ԿԲ խորհուրդը հաստատեց, որ չնայած պարենային որոշ ապրանքների միջազգային գների նախորդ ամիսներին արձանագրված նվազման միտումը շարունակվել է, սակայն վերջինս դարձյալ չի արտահայտվել ներքին գների վրա: Միաժամանակ, չնայած հուլիս ամսվա երկրորդ կեսից նավթի միջազգային գների որոշակի նվազմանը, վերջինիս հետագա փոփոխությունների ուղղության վերաբերյալ անորոշությունները շարունակում են պահպանվել: Այս պարագայում, չեն թուլացել նաև գնաճի ներուժի երկրորդային ազդեցությունները, ինչը շարունակում է արտահայտվել ոչ պարենային ապրանքների գներում և ծառայությունների սակագներում:
Հաշվի առնելով գնաճի բարձր տեմպերի պահպանումը և կարևորելով գնաճային սպասումների մեղմման և նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները` ԿԲ-ի խորհուրդը մնում է այն համոզման, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումը կախված կլինի առաջիկա ամիսներին համաշխարհային շուկաներում ապրանքների գների վերոնշյալ միտումներին ներքին գների արձագանքման արագությունից և չափից:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
Արծաթ
627.21
+1.83
12:41 28/10/26
11:24 28/10/26