ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 30/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկցանում են, որ 2009թ. նոյեմբերի 30-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60147141 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 450 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 50 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 13.9200% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 13.6915%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: