ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 17-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 500 000 000 դրամ, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 12.5%: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: