ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԱՃՈՒՄ Է ՏԱՐԱԴՐԱՄՈՎ ՎԱՐԿԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ-ում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի կառուցվածքը բնութագրող ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում վարկային ներդրումների կազմել են 96.01%, ընդ որում տարադրամով վարկերը կազմել են 50.34%, իսկ դրամով վարկերը` 45.67%:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում հայաստանյան բանկերի վարկերի ընդհանուր ծավալի 2.73%-ը կազմել են բանկերի երկարաձգված վարկերը, իսկ 1.26%-ը` բանկերի ժամկետանց վարկերը:
Նշենք, որ հաշվետու 11 ամիսների ընթացքում բանկերի վարկերի կառուցվածքում եռամսյակային կտրվածքով գրանցվել է տարադրամով վարկերի տեսակարար կշռի աճ, որն ուղեկցվել է դրամով վարկերի տեսակարար կշռի անկմամբ: