Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒՆՎԱՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒԾՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 18.1%-ՈՎ
02/12/2009 18:57
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒՆՎԱՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒԾՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 18.1%-ՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 421.3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 57.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները նվազել են 18.1%-ով կամ 93.3 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ եկամտահարկի եւ հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում:
Հարկերի ու տուրքերի 47.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 201.6 մլրդ դրամ եւ 24.6%-ով կամ 65.7 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 132.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 69.2 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են եւ ներմուծումից, եւ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջե մուտքագրված հարկերի ու տուրքերի 8.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 35 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 23.5 մլրդ դրամ, որից ավելի քան 11.4 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 8.7 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 11.5 մլրդ դրամ, որից 6.6 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 8.4%-ով կամ 3.2 մլրդ դրամով: Ընդ որում, նվազել են միայն հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը` 14.5%-ով: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից մուտքերն ավելացել են 7.4%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 16.7% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 70.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 1.3%-ով կամ 914.4 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների եւ ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով` 39.9% կամ 2.7 մլրդ դրամ: Ավելացել են նաեւ պետական ձեռնարկությունների, օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը` համապատասխանաբար 4.9, 9.5, 6.5 և 61.7 տոկոսով:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 47.6 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.3% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 11.1% ով կամ 4.8 մլրդ դրամով:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6