ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT5202C106 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 03/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 03-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5202C106 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 615 000 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 1 615 000 000 դրամ: Դիլերների և գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկներ չեն եղել: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 9.8000% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 9.2537%:
Աճուրդին մասնակցել է 8 դիլեր: