Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – MOODY'S-Ն ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
03/12/2009 17:11
Կիսվել

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – MOODY'S-Ն ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Moody”s Investors Service միջազգային ռեյտինգային ընկերությունը 2009թ. անփոփոխ է թողել իր կողմից Հայէկոնոմբանկին շնորհված ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 ռեյտինգները
    
Հայէկոնոմբանկը 2006թ. դիմել էր աշխարհահռչակ Moody”s Investors Service ընկերությանը` միջազգային ճանաչում ունեցող ռեյտինգներ ստանալու համար: Արդյունքում, Moody”s Investors Service միջազգային ռեյտինգային ընկերությունը 21.02.2007թ. Հայէկոնոմբանկին շնորհել էր ֆինանսական կայունության E+ և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների երկարաժամկետ B1 ռեյտինգներ: 24.04.2007թ. ընկերությունը բարձրացրել է ռեյտինգները` ֆինանսական կայունության ռեյտինգը մինչև D-, իսկ ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների երկարաժամկետ ռեյտինգները` մինչև Ba3:

Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի` ՀՀ տնտեսության և մասնավորապես բանկային համակարգի զարգացման տեմպերի վրա ունեցած բացասական ազդեցությանը, երկրորդ տարին անընդմեջ` 2008 և 2009թ.թ., Moody”s Investors Service ընկերությունն անփոփոխ է թողնում իր կողմից Հայէկոնոմբանկին շնորհված ռեյտինգները, ինչը վկայում է շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի գործունեության հիմնական ցուցանիշների հաստատուն աճի մասին: Մասնավորապես, տարեսկզբի համեմատ, աճել են`

– հաճախորդների քանակը` 20.9 հազարով,
– պլաստիկ քարտերի քանակը` 11.8 հազարով,
– ցպահանջ ավանդները` 3.3 մլրդ դրամով,
– ֆիզիկական անձանց ավանդները` 1.0 մլրդ դրամով,
– իրավաբանական անձանց դեպոզիտները` 0.8 մլրդ դրամով,
– վարկերը` 1.1 մլրդ դրամով:

Հատկանշական է նաև այն փաստը, որ ֆինանսական կայունության ռեյտինգներ Moody”s Investors Service միջազգային ռեյտինգային ընկերության կողմից առ այսօր ստացել են աշխարհի մոտ 1000 լավագույն բանկեր և Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկերից առաջինն է ներառվել է այդ ցուցակում:

Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկային համակարգի հաստատուն առաջատարներից է: 2009թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.6 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 53 մլրդ դրամ, վարկային ներդրումները` մոտ 29.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 6.0 մլրդ դրամ: Նոյեմբերին Գյումրի քաղաքում հաջողությամբ գործարկվեց "Շիրակ" մասնաճյուղը` Հայաստանի Հանրապետությունում և Արցախում մասնաճյուղերի քանակը հասցնելով 35-ի:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6