ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ 13 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հրապարակվել են նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն` քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել:
2009թ. ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 15 քննություն, որոնց արդյունքներով որակավորման վկայական են ստացել ընդհանուր թվով 102 հաշվապահներ:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. դեկտեմբերի 7-ի դրությամբ ուժի մեջ է 222 հաշվապահի որակավորման վկայական: