ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT39079106 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 08/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 8-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39079106 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 217 071 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 3 197 071 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 20 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 9.0000% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.6759%:
Աճուրդին մասնակցել է 14 դիլեր: