
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՄՈՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 10/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 10-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 749 685 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 140 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 12.9399% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 12.8945%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: