ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԱՆԻՎԱԼ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին Եվրախորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբում, որին անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, տեղի են ունեցել ղեկավար կազմի ընտրություններ, որոնց արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի Օրենսդրության ներդրման և միջազգային կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանն ընտրվել է ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի բյուրոյի անդամ:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին անդամակցում է 2006 թ.-ից և ակտիվորեն ներգրավված է անդամ երկրների փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգերի գնահատումների գործընթացում: