ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Զարգացման Հայկական Բանկից տեղեկացնում են, որ բանկը քարտային ոլորտում նոր ծառայություն է առաջարկում: Այժմ, ունենալով բանկի տեղային կամ միջազգային քարտ, հաճախորդները կարող են կատարել հաճելի և շահավետ գնումներ բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման բազմաթիվ կետերում: Նշված կետերում կանխիկ կամ անկանխիկ գործարքներ կատարելիս` հաճախորդները զեղչեր կստանան ի շնորհիվ միայն այն փաստի, որ հանդիսանում են Զարգացման Հայկական բանկի քարտապան: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ`զանգահարելով 53-88-16, 59-14-15, 59-14-16, 59-14-17, 59-14-18, 59-14-19 հեռախոսահամարներով, կամ այցելելով պլաստիկ քարտերի բաժին: