ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 3 ԱՈՒԴԻՏՈՐԻ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հրապարակվել են աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի: Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպության կողմից որակավորված 1 դիմորդի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 7 քննություն: Արդյունքում` քննությանը մասնակցած 89-ը դիմորդներից 24-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. դեկտեմբերի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի 109 աուդիտոր: