ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ. ԿԹՈՂԱՐԿՎԻ ՅՈՀԱՆ ԿՐՈՅՖԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Կրոյֆ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը:
Խորհուրդը որոշեց գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրել Ժիրայր Ահարոնյան Ա/Ձ-ին, «Կրեդիտ Գրկո» ՍՊԸ-ին, «ՊԻՐՈՊ» ՍՊԸ-ին և «ԼՕՄԲ-ՖԻՆ» ՍՊԸ-ին: