ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵՑ ԵՎ 10 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ամփոփվել են նախօրեին անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների քննությանը մասնակցած տասնհինգ հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել:
2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են որակավորման վկայականներ: Քննություններին մասնակցել են ընդհանուր թվով 208 դիմորդ:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. դեկտեմբերի 16-ի դրությամբ թվով 232 հաշվապահ ունի որակավորման վկայական: