ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 17/12/09
Ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 3 489 420 000 դրամ, որից մրցակցային` 3 314 420 000 դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 519 266 943 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.7081 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.7834 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: