Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 100 000 ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԵՎՐԱԶԷՍ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
17/12/2009 19:01
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 100 000 ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԵՎՐԱԶԷՍ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում եւ համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով, 2009թ. հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված Եվրասիական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամին Հայաստանի Հանրապետության բաժնեմասի վճարումն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է 100.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Դիմելով ներկաներին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, այս որոշումը բխում է մեր վերջին` սանկտպետերբուրգյան հանդիպումից, երբ ԵվրԱզԷՍ-ի շրջանակում քննարկվում էր հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների օգտագործման խնդիրը։ Անհրաժեշտություն կա արագացնել այս գործընթացը, որովհետեւ մենք այնտեղ ունենք առնվազն 9 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ, որոնցից դեռեւս չենք օգտվել։ Իսկ ֆորմալ պահանջն այն է, որ մասնակից բոլոր երկրներն իրենց առաջին հատկացումները պետք է իրականացնեն, որից հետո միայն հնարավոր կլինի կազմակերպել ֆինանսների նախարարների հավաքը։ Նրանք էլ պետք է այդ միջոցները ծախսելու ռազմավարություն որոշեն։ Մենք արդեն ներկայացրել ենք վարկային փաթեթ, թե ինչ ծավալի եւ ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությանը։ Այս գումարի հատկացումից հետո միայն հնարավոր կլինի, որպեսզի ֆինանսների նախարարներն իրավաբանորեն հնարավորություն ունենան հաստատելու ռազմավարությունը»։

AMP
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88