
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐԱԶԷՍ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդրի առաջին նիստին:
Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. հունիսի 9-ին` Մոսկվայում` անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի մինչև 10 մլրդ դոլար, որից Ռուսաստանի բաժինը կկազմի 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը` 1 մլրդ դոլար , Բելառուսինը` 10 մլն դոլար, , իսկ մյուս երկրներինը, այդ թվում նաև Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1 մլն դոլար: Հայաստանն արդեն իսկ դեկտեմբերի 17-ին փոխանցել է գումարի 10 տոկոսը, իսկ մնացած 90 տոկոսը` համաձայն հիմնադրամի ստեղծման պայմանագրի, փոխանցվելու է մուրհակի տեսքով:
Այսօր կայանալիք նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել և հաստատել հիմնադրամի 2010թ գործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես նախատեսվում է հաստատել Հակաճգնաժամային հիմնադրամի փորձագիտական խորհրդի կանոնակարգը, կազմը, գումարների հատկացման կարգը և այլն: