
ԱՄՀ-Ն ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արժույթի միջազգային հիմնադրամը հնարավոր է` վերաձեւակերպի Հայաստանի ունեցած վարկային պարտավորություններն իր իսկ հանդեպ: Այդ ուղղությամբ քննարկումների իրականացման նպատակով եկող տարեսկզբին Հայաստան կժամանի ԱՄՀ առաքելությունը: Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով նաեւ ընդգծեց, որ
Հայաստանն իր արտաքին պարտքի սպասարկումը միշտ իրականացրել է պատշաճ, ճիշտ ժամանակին: «Սա հույս է ներշնչում, որ բանակցությունները կարող են հաջողությամբ պսակվել»,-ասաց Գ.Մինասյանը: Նա եւս մեկ անգամ նշել է, որ ճգնաժամի պայմաններում վարկեր վերցնելը Հայաստանի համար նպատակահարմար էր: