
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 22/12/09
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 4 066 000 000 դրամ, որից մրցակցային` 3 736 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 499 648 996 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4229 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.6600 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: