14/08/2008 13:45
ԵՎՍ ԵՐԿՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման այս տարվա ընթացքում թվով չորրորդ քննությունը: Ամփոփված արդյունքների համաձայն` քննությանը ներկայացած 7 դիմորդից աուդիտորի որակավորման վկայական է տրվել 2 հոգու: ՀՀ ֆինանսների նախարարությունում ստացվել էր քննությանը մասնակցելու տասը դիմում:
Ընդհանուր առմամբ 2008 թվականի ընթացքում անցկացված աուդիտորների որակավորման քննություններին դիմում ներկայացրած 54 դիմորդներից քննությանը մասնակցել են 40-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է ստացել տասը դիմորդ:
Հայաստանի Հանրապետությունում 2008թ. օգոստոսի 12-ի դրությամբ որակավորված են թվով 165 աուդիտոր:
Աուդիտորների որակավորման քննություններն անց են կացվում "Աուդիտորական գործունեության մասին" ՀՀ օրենքի պահանջներին և ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն "Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին" որոշմամբ հաստատված լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգին համապատասխան:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
Արծաթ
627.21
+1.83
12:41 28/10/26
11:24 28/10/26