
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԳՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստանից էլեկտրաէներգիա գնելու ցանկություն ունեցողթութրական ընկերությունների թիվն ավելացել է: Նախկինում միայն «Յունիտ» ընկերությունն էր, որի հետ բանակցությունները դեռ շարունակվում են եւ դեռ որեւէ հստակ ավարտ չեն ունեցել: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր լրագրողներին ասաց, որ Հայաստանը պատրաստ է արտահանմանը: Խնդիրները միայն Թուրքիայի կողմից են, ընդ որում` քաղաքական: